Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

23-09-2026 17:02 ԱՄՆ Քաղաքականություն
Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
armtimes.com Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 35-ամյակի առիթով:
 
Շնորհավորական ուղերձում ասվում է.
 
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
 
 
Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի անկախության օրվա առիթով։
 
Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար։
 
Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների միջև առկա բարեկամության համար։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 146 անգամ