Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Իլինոյսի նահանգապետը<br />


Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Իլինոյսի նահանգապետը

  • 10-12-2008 15:52:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՉԻԿԱԳՈ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չիկագոյի դաշնապետական իշխանությունները դեկտեմբերի 9-ին կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել են ամերիկյան Իլինոյսի նահանգի նահանգապետ Ռոդ Բլագոեւիչին: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Նահանգապետից բացի ձերբակալվել է նաեւ նրա աշխատակազմի ղեկավար Ջոն Հարրիսը: Ըստ նախաքննության տվյալների, նահանգապետը մասնակցել է դավադրության Սենատի այն տեղը «վաճառելու» նպատակով, որը մինչեւ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը զբաղեցնում էր Բարաք Օբաման: Բլագոեւիչը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը: Ինչպես հաղորդում է CNN-ը, Չիկագո քաղաքի դատարանը Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոեւիչին ազատ է արձակել 4,5 հազար դոլար գրավի եւ երկրից չբացակայելու ստորագրության դիմաց:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play