ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 05-11-2008 15:34:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայում ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել է 20 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 12 մարդ, հաղորդում է Deutsche Welle-ն: Նոյեմբերի 4-ին Հաննովեր քաղաքից ոչ հեռու գտնվող ավտոճանապարհին ՃՏՊ-ի մեջ է հայտնվել եւ վառվել ավտոբուսը, որի մեջ եղել են հիմնականում տարեցներ: Ոստիկանության տեղեկություններով, բռնկումը տեղի է ունեցել ավտոբուսի զուգարանում: Երբ ուղեւորներից մեկը բացել է դուռը, կրակը տեղափոխվել է ավտոբուսի ուղեւորասրահ: Ըստ հետաքննության նախնական վարկածի, հրդեհի պատճառ կարող էր դառնալ չհանգցրած սիգարետը: Փորձագետները տեխնիկական անսարքության հնարավորությունը բացառում են: Միջադեպը ամենախոշոր ճանապարհային վթարն է Գերմանիայում վերջին 16 տարիների ընթացքում: 1992 թվականին ՃՏՊ-ի արդյունքում զոհվել էր 21 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play