ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

  • 11-09-2008 13:56:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 10-ին Բայսուր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է Լիբանանի դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սալեհ Էլ-Արիդին: Եվս չորս մարդ վիրավորվել է: Լիբանանի «Վաթանիա» գործակալության տվյալներով, պայթուցիկ սարքը գործել քաղաքական գործչի` ավտոմեքենա նստելու պահին: Լիբանանի դեմոկրատական կուսակցությունը մոտ է կանգնած Լիբանանի ընդդիմությանը: Կուսակցությունը գլխավորում է Թալյալ Արսլանը, որ ներկայումս զբաղեցնում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:
Նոյյան տապան  -   Միջազգային