«ՀԶԲՈԼԼԱՀԸ» ԾՐԱԳՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ<br />


«ՀԶԲՈԼԼԱՀԸ» ԾՐԱԳՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

  • 21-08-2008 15:25:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հզբոլլահ» շիա արմատական շարժումը, ըստ իսրայելական հատուկ ծառայությունների տվյալների, նախապատրաստում է երկրի սահմաններից դուրս գտնվող Իսրայելի քաղաքացիների առեւանգման գործողություններ: Իսրայելի հատուկ ծառայությունների օպերատիվ տվյալներով, «Հզբոլլահը» մտադիր է իսրայելցիների առեւանգման գործողություններ իրականացնել Իմադ Մուգնիեի մահվան համար վրեժ լուծելու նպատակով, որը սպանվել էր 2008 թվականի փետրվարին Դամասկոսում: Նա «Հզբոլլահում» պատասխանատու էր իսրայելցիների վրա հարձակումների եւ ահաբեկչությունների կազմակերպման համար: Փետրվարի 12-ին ավտոմեքենան, որի մեջ նա գտնվում էր, պայթեցվել էր: Իսրայելական հատուկ ծառայությունները հերքեցին իրենց մեղսակցությունը ահաբեկչի մահվան մեջ: Սակայն «Հզբոլլահի» ղեկավարությունը նրա զոհվելու մեղքը բարդեց Իսրայելի վրա եւ խոստացավ վերժ լուծել:
Նոյյան տապան  -   Միջազգային