ՇՎԵԴԻԱՆ ՍԱՌԵՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ<br /> ՀԵՏ<br />


ՇՎԵԴԻԱՆ ՍԱՌԵՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ՀԵՏ

  • 20-08-2008 16:32:00   | Շվեդիա  |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել համատեղ զորավարժությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեինֆելդը, ավելացնելով, որ կսառեցվի ռազմական ամբողջ համագործակցությունը երկու երկրների միջեւ: «Ռուսական զորքերը պետք է վերջացնեն այն գործողությունները, որոնք ապակայունացնում են Վրաստանի իրադրությունը, դադարեցնեն երկրի ենթակառուցվածքի ավերումը: Հրադադարի պլանը պետք է ավարտվի ամբողջությամբ եւ ըստ կարելվույն արագ, իսկ ռուսական զորքերը պետք է ետ քաշվեն անվտանգ դիրքեր»,- ասել է Ռեինֆելդը; Շվեդական կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «ռուսական միջամտությունը Վրաստանի իրադրությանը անթույլատրելի է եւ միջազգային իրավունքի խախտում է»: «Տեղի ունեցածը կարող է ազդել Մոսկվայի հանդեպ ողջ համաշխարհային հանրության վերաբերմունքի վրա»,- ասվում է փաստաթղթում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play