ՇՈՒԵԴԻԱՆ ՍԱՌԵՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ<br /> ՀԵՏ<br />


ՇՈՒԵԴԻԱՆ ՍԱՌԵՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ՀԵՏ

  • 20-08-2008 16:32:00   |   |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի կառավարութիւնը չեղեալ է յայտարարել համատեղ զորավարժությունները Ռուսաստանի հետ: Այս մասին յայտարարել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեինֆելդը, աւելացնելով, որ կսառեցուի ռազմական ամբողջ համագործակցութիւնը երկու երկրների միջեւ: «Ռուսական զորքերը պէտք է վերջացնեն այն գործողութիւնները, որոնք ապակայունացնում են Վրաստանի իրադրութիւնը, դադարեցնեն երկրի ենթակառուցվածքի աւերումը: Հրադադարի պլանը պէտք է աւարտուի ամբողջութեամբ եւ ըստ կարելւոյն արագ, իսկ ռուսական զորքերը պէտք է յետ քաշվեն անվտանգ դիրքեր»,- ասել է Ռեինֆելդը; Շվեդական կառավարութեան տարածած մամլոյ հաղորդագրութեան մէջ նշւում է, որ «ռուսական միջամտութիւնը Վրաստանի իրադրութեանը անթոյլատրելի է եւ միջազգային իրաւունքի խախտում է»: «Տեղի ունեցածը կարող է ազդել Մոսկուայի հանդէպ ողջ համաշխարհային հանրութեան վերաբերմունքի վրայ»,- ասւում է փաստաթղթում:
  -   Միջազգային