ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 6 ՄԱՐԴ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 6 ՄԱՐԴ

  • 28-07-2008 17:05:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում` Աֆղանստանին սահմանակից Հարավային Վազիրիստանի շրջանում, մեդրեսեի (հոգեւոր դպրոց) ռմբակոծության հետեւանքով զոհվել է վեց եւ վիրավորվել երեք մարդ: Այս մասին հաղորդում են տեղի լրատվական գործակալությունները: Չորս հրթիռ է ընկել Ազամ Վարսակ բնակավայրում գտնվող ուսումնական հաստատության վրա: Հրթիռակոծության տակ է հայտնվել նաեւ տեղի հոգեւոր առաջնորդի տունը: Ականատեսների վկայությամբ, գրոհից փոքր-ինչ առաջ օդում երեւացել է առանց օդաչուի հետախույզ-ինքնաթիռ: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային