«Օքսֆամ»-ը ապրիլի 7-ին կազմակերպում է «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» միջոցառումը


«Օքսֆամ»-ը ապրիլի 7-ին կազմակերպում է «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» միջոցառումը

  • 29-03-2011 16:48:14   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Օքսֆամ» /Մեծ Բրիտանիա/ Հայաստանյան գրասենյակը «Պողոսյան պարտեզներ» ընկերության աջակցությամբ ապրիլի 7-ին ժամը 14.00-16.30-ին Երեւանի «Միրահարների այգում» կազմակերպում է «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» միջոցառումը` նվիրված Մայրության եւ Գեղեցկության տոնին: Միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել կանանց ներգրավվածությունը Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի ծրագրերում, որոնք նպաստում են գենդերային հավասարությանը եւ կանանց տնտեսական, սոցիալական, քաղաքացիական իրավունքների խթանմանը, հատկապես հեռավոր գյուղական համայնքներում: Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերում շեշտվում է գենդերային հավասարության սկզբունքը: Միջոցառման ընթացքում հրավիրված շահառու կանայք կպատմեն Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ազդեցության եւ շահառու համայնքներում կանանց կյանքում բերած փոփոխությունների մասին: Միջոցառման ընթացքում կներկայացվի նաեւ Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի շահառու համայնքների ներկայացուցիչների ձեռքի աշխատանքների ցուցահանդես, գյուղական համայնքների բնակիչների ֆոտոաշխատանքների ցուցահանդես, «Երեք սերնդի կանայք» խորագրով: Միջոցառումը կեզրափակվի Վայքից հրավիրված ազգային պարերի խմբի ելույթով: Կազմակերպիչներն ակնկալում են ՀՀ կառավարության, Երեւանի աղաքապետարանի եւ դոնոր կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությունը: * * * * * * * Օքսֆամ Մեծ Բրիտանիա կազմակերպության հայաստանյան գրասենյակը սկսած 1994 թվականից Հայաստանում իրականացնում է մարդասիրական եւ համայնքների զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանությունների հետ: Կազմակերպության առաքելությունն է` աղքատության կրճատում եւ մարդկային տառապանքի վերացում:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play