2008 Թ.- Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԳՆԵՐԸ 0,6%-ՈՎ ԱճԵԼ ԵՆ
14-05-2008 16:15:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային
ապրանքների շուկայում 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցված
0,6% գնաճի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել բենզինի եւ
դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 2,5% եւ 5,2% գնաճը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով,
շինանյութերի, գեղահարդարման ապրանքների, գրենական պիտույքների,
անձնապիտո ապրանքների, տեքստիլեղենի, կահույքի, այգեգործական
ապրանքների, կոշկեղենի, լվացող միջոցների, ոսկերչական ապրանքների
ապրանքախմբերում 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցվել է
0,1-4,6% գնաճ: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է
վառելիքի 4,1% (կապված հեղուկ գազի 5% գնանկման հետ), մշակույթի
ապրանքների 2,3%, դեղամիջոցների 0,3% գնանկում: Դսկ դիտարկվող
մյուս ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ
մնացել է անփոփոխ: