2008 Թ.- Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ<br /> ԳՆԵՐԸ 0,6%-ՈՎ ԱճԵԼ ԵՆ<br />


2008 Թ.- Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԳՆԵՐԸ 0,6%-ՈՎ ԱճԵԼ ԵՆ

  • 14-05-2008 16:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցված 0,6% գնաճի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 2,5% եւ 5,2% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինանյութերի, գեղահարդարման ապրանքների, գրենական պիտույքների, անձնապիտո ապրանքների, տեքստիլեղենի, կահույքի, այգեգործական ապրանքների, կոշկեղենի, լվացող միջոցների, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 0,1-4,6% գնաճ: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է վառելիքի 4,1% (կապված հեղուկ գազի 5% գնանկման հետ), մշակույթի ապրանքների 2,3%, դեղամիջոցների 0,3% գնանկում: Դսկ դիտարկվող մյուս ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play