ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ<br /> ՆՎԱՃԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՆՎԱՃԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ

  • 04-05-2008 21:00:00   | Բուլղարիա  |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 3-ին Պլովդիվում (Բուլղարիա) ավարտվեց շախմատի Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 11 հնարավորից 8,5 միավոր վաստակեց եւ հաղթող ճանաչվեց Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա): Երկրորդ տեղի համար լրացուցիչ մրցամարտում Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) հաղթեց Սերգեյ Վոլկովին (Ռուսաստան) եւ արժանացավ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանը: Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել սարգսյանը 7,5-ական միավորով մի խումբ մասնակիցների հետ բաժանեցին 11-34-րդ տեղերը: Կանանց մրցաշարում առաջին եռյակը դասավորվեց հետեւյալ հաջորդականութմայամբ` Կատերինա Լահնո (Ուկրաինա)` 11 հնարավորից 8,5 միավոր, Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա)` 8 միավոր, Աննա Ուշենինա (Ուկրաինա)` 8 միավոր: 8 միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը, բայց գործակիցների հաշվարկով գրավեց 5-րդ տեղը: Էլինա Դանիելյանը 7,5 միավորով բաժանեց 8-16-րդ տեղերը: Հայաստանի շախմատիստներից Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր նվաճեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանելյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ` նախկին երեւանցի Սերգեյ Մովսիսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play