ՏԻԳՐԱՆ Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՏԻԳՐԱՆ Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 18-04-2008 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Լիգնանո քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնության ապրիլի 17-ին կանանց մրցաշարում հրում վարժությունում ոսկե մեդալի արժանացավ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ, Քասախ)`ր 141 կգ արդյունքով: Սակայն, հայ մարզուհին պոկում վարժությունում չկարողացավ հաղթահարել նախապես պատվիրած 115 կգ-ն եւ զրկվեց երկամարտում խաղարկված մեդալներից: Երեկոյան մրցահերթում տղամարդկանց պայքարում վարպետությամբ աչքի ընկավ Տիգրան Գ.Մարտիրոսյանը (69 կգ, Գյումրի): Նա պոկեց 158 կգ, հրեց 188 կգ եւ երկամարտի 346 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Տիգրանը ոսկե մեդալի արժանացավ պոկումում, իսկ հրումում` «արծաթի», քանզ որ նրա անձնական քաշը ծանր էր Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն ֆրանսիացի Դենսալա Դաբավայից, որն այս անգամ բավարարվեց 2-րդ տեղով: Տ.Մարտիրոսյանը նաեւ սահմանեց աշխարհի երիտասարդների 7 ռեկորդ: Նույն քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Արա Միրզոյանը (Էջմիածին) գրավեց 12-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play