ՏԻԳՐԱՆ Գ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԵՒՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՏԻԳՐԱՆ Գ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԵՒՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 18-04-2008 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Լիգնանո քաղաքում անցկացուող Եւրոպայի ծանրամարտի առաջնութեան ապրիլի 17-ին կանանց մրցաշարում հրում վարժութիւնում ոսկէ մեդալի արժանացավ Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ, Քասախ)`ր 141 կգ արդիւնքով: Սակայն, հայ մարզուհին պոկում վարժութիւնում չկարողացաւ յաղթահարել նախապէս պատուիրած 115 կգ-ն եւ զրկվեց երկամարտում խաղարկուած մեդալներից: Երեկոյեան մրցահերթում տղամարդկանց պայքարում վարպետութեամբ աչքի ընկավ Տիգրան Գ.Մարտիրոսեանը (69 կգ, Գիւմրի): Նա պոկեց 158 կգ, հրեց 188 կգ եւ երկամարտի 346 կգ արդիւնքով նուաճեց Եւրոպայի չեմպիոնի կոչումը: Տիգրանը ոսկէ մեդալի արժանացավ պոկումում, իսկ հրումում` «արծաթի», քանզ որ նրա անձնական քաշը ծանր էր Եւրոպայի անցեալ տարուայ չեմպիոն ֆրանսիացի Դենսալա Դաբավայից, որն այս անգամ բաւարարուեց 2-րդ տեղով: Տ.Մարտիրոսեանը նաեւ սահմանեց աշխարհի երիտասարդների 7 ռեկորդ: Նոյն քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Արա Միրզոեանը (Էջմիածին) գրաւեց 12-րդ տեղը:
  -   Սպորտ