ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԵՑ «ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԵՑ «ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 27-03-2008 18:50:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՆԻՍ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվող շախմատի «Ամբեր» միջազգային մրցաշարում մարտի 26-ին կայացան նախավերջին` 10-րդ, փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ ոչ-ոքի խաղաց «կույր» եւ արագ շախմատում, վաստակեց 13,5 միավոր ու ժամանակից շուտ նվաճեց հաղթողի կոչումը: Լ.Արոնյանին հաջորդում են Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), որոնք ունեն 11-ական միավոր: Մարտի 27-ին նշանակված են վերջին` 11-րդ փուլի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play