«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-Ը ԱՊՐԻԼԻ 1-4-ԻՆ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ<br /> ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ<br />


«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-Ը ԱՊՐԻԼԻ 1-4-ԻՆ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ
ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

  • 26-03-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Երեւան ջուր» ընկերությունը որոշել է ապրիլի 1-4-ին ձեռնարկել լայնածավալ գործողություններ ապօրինի միացումների վերջնական ապամոնտաժման ուղղությամբ: Ըստ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, Երեւանի հարավային եւ արեւմտյան հատվածներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքներում «Երեւան ջուր»-ը հանդիպում է մի շարք խնդիրների: Այս հատվածները, ի թիվս այլ աղբյուրների, մատակարարվում են «Արարատյան» պոմպակայանի թիվ 4 եւ 5, ինչպես նաեւ թիվ 1 եւ 2 մայր ջրատարներից: Այս ջրատարների վրա, պոմպակայանի եւ քաղաքի միջեւ ընկած հատվածում ընկերությունը հայտնաբերել է ապօրինի միացումներ, որտեղից կատարվող ջրառի ծավալները զգալիորեն աճել են 2006-2008թթ.-ին: Մասնավորապես, 2006թ.-ին 4 ու 5 ջրատարներից ապօրինի ջրառը կազմել է 300 լ/վրկ, որը տարեկան կազմում է 9 մլն խմ: 2007թ.-ին ջրառի ծավալը հասել է 400 լ/վրկ, կամ 12,5 մլն խմ-ի, իսկ 2008թ.-ին փետրվարին` արդեն 500 լ/վրկ-ի: Ներկայումս «Երեւան ջուր»-ը հայտնաբերել է 24 ապօրինի միացում ընդհանուր 270 լ/վրկ ծավալով, մինչդեռ լրացուցիչ 250 լ/վրկ ծավալի առկայության դեպքում հնարավոր կլիներ 3-4 ժամով երկարացնել քաղաքի հարավային եւ արեւմտյան հատվածների բնակչության ջրամատակարարումը: Ըստ հաղորդագրության, ապօրինի միացումների ապամոնտաժման ընկերության բազմաթիվ փորձերն ունեցել են տարբեր արդյունքեր. ապամոնտաժման աշխատանքներից 2-3 օր անց, նույն տեղերում կրկին կատարվել են միացումներ կամ աշխատանքային թիմերին պարզապես ֆիզիկապես թույլ չեն տվել գործել: Այդ ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ջրմուղի աշխատակիցները հանդիպել են տեղի բնակչության դիմակայությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play