2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ<br /> ՔԱՆԱԿԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 24,5%-ՈՎ ԱՃԵԼ<br /> Է<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ
ՔԱՆԱԿԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 24,5%-ՈՎ ԱՃԵԼ
Է

  • 20-03-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2007թ.-ին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 155 հազար 40 գործարք, կամ 2006թ.-ի համեմատ 24,5%-ով ավելի: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 39,1%-ը կազմել են օտարման գործարքները, 16,5%-ը` առաջնային գրանցման գործարքները, 16,3%-ը` գրավադրման գործարքները, 11,9%-ը` ժառանգության գործարքները, 6,9%-ը` վարձակալության գործարքները, 0,1%-ը` մասնավորեցման գործարքները, 9,2%-ը` այլ պետական գրանցումները: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների քանակի 38,4%-ն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play