2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ<br /> ՔԱՆԱԿԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 24,5%-ՈՎ ԱՃԵԼ<br /> Է<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ
ՔԱՆԱԿԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 24,5%-ՈՎ ԱՃԵԼ
Է

  • 20-03-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2007թ.-ին անշարժ գոյքի նկատմամբ իրականացուել է 155 հազար 40 գործարք, կամ 2006թ.-ի համեմատ 24,5%-ով աւելի: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ին անշարժ գոյքի նկատմամբ իրականացուած գործարքների 39,1%-ը կազմել են օտարման գործարքները, 16,5%-ը` առաջնային գրանցման գործարքները, 16,3%-ը` գրաւադրման գործարքները, 11,9%-ը` ժառանգութեան գործարքները, 6,9%-ը` վարձակալութեան գործարքները, 0,1%-ը` մասնավորեցման գործարքները, 9,2%-ը` այլ պետական գրանցումները: Անշարժ գոյքի նկատմամբ գործարքների քանակի 38,4%-ն արձանագրուել է Երեւան քաղաքում:
  -   Տնտեսութիւն