ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՕԹԵՎԱՆ Է 7<br /> 665 ԸՆՏԱՆԻՔ<br />


ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՕԹԵՎԱՆ Է 7
665 ԸՆՏԱՆԻՔ

  • 10-03-2008 17:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լոռու եւ Շիրակի մարզերում մարտի 1-ի դրությամբ անօթեւան է 7 665 ընտանիք: Դրանցից 4 666-ը` ՀՀ Շիրակի մարզում (այդ թվում` Գյումրիում` 4018, մարզի 41 գյուղական համայնքներում` 648 ընտանիք): Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, այս մասին հայտարարվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ մարտի 10-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: 1988-2008թթ.-ի ընթացքում Շիրակի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում բնակարաններով ապահովվել են 19 265 անօթեւան ընտանիքներ, այդ թվում 17 779-ը` Գյումրիում: Բացի այդ, Բնակարանների գնման ծրագրով (ԲԳՎ) 2005-2007թթ.-ին Գյումրիում բնակարաններ է ստացել 520 շահառու ընտանիք, մարզի գյուղական բնակավայրերում կառուցվել է 112 բնակելի տուն: Բնակարանային ապահովման ծրագրեր են իրականացվել նաեւ հասարակական կառույցների կողմից: Մասնավորապես, «Ուրբան» հիմնադրամի միջոցներով 2000-2004թթ.-ին մարզում բնակարան է ձեռք բերել 4 838 ընտանիք: Լոռու մարզում 2008թ.-ի մարտի 1-ի դրությամբ հաշվառվել է 2 999 անօթեւան ընտանիք, որից 114-ը` Վանաձոր, 923-ը` Սպիտակ, 59-ը` Ստեփանավան քաղաքներում: Մարզի 33 գյուղերում անօթեւան է 1 903 ընտանիք: 1988-2008թթ.-ի ընթացքում մարզում բնակարանով ապահովվել է 14 601 անօթեւան ընտանիք, որից 11083 ընտանիք Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, 3 518-ը` գյուղերում: Ինչպես Շիրակի մարզում, Լոռիում նույնպես իրականացվել են բնակարանային ապահովման ծրագրեր. 2005-2007թթ.-ին Լոռու մարզում ԲԳՎ ծրագրով բնակարան է ստացել 179 ընտանիք, իսկ գյուղերում 432 ընտանիքի համար կառուցվել են բնակելի տներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play