ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԴՐՈՒԹԵԱՄԲ ԱՆՕԹԵՒԱՆ Է 7<br /> 665 ԸՆՏԱՆԻՔ<br />


ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԴՐՈՒԹԵԱՄԲ ԱՆՕԹԵՒԱՆ Է 7
665 ԸՆՏԱՆԻՔ

  • 10-03-2008 17:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոռու եւ Շիրակի մարզերում մարտի 1-ի դրութեամբ անօթեւան է 7 665 ընտանիք: Դրանցից 4 666-ը` ՀՀ Շիրակի մարզում (այդ թւում` Գիւմրիում` 4018, մարզի 41 գիւղական համայնքներում` 648 ընտանիք): Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, այս մասին յայտարարուել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամեանի մօտ մարտի 10-ին հրաւիրուած աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ: 1988-2008թթ.-ի ընթացքում Շիրակի մարզի քաղաքային եւ գիւղական համայնքներում բնակարաններով ապահովել են 19 265 անօթեւան ընտանիքներ, այդ թւում 17 779-ը` Գիւմրիում: Բացի այդ, Բնակարանների գնման ծրագրով (ԲԳՎ) 2005-2007թթ.-ին Գիւմրիում բնակարաններ է ստացել 520 շահառու ընտանիք, մարզի գիւղական բնակավայրերում կառուցուել է 112 բնակելի տուն: Բնակարանային ապահովման ծրագրեր են իրականացուել նաեւ հասարակական կառոյցների կողմից: Մասնաւորապէս, «Ուրբան» հիմնադրամի միջոցներով 2000-2004թթ.-ին մարզում բնակարան է ձեռք բերել 4 838 ընտանիք: Լոռու մարզում 2008թ.-ի մարտի 1-ի դրութեամբ հաշուառուել է 2 999 անօթեւան ընտանիք, որից 114-ը` Վանաձոր, 923-ը` Սպիտակ, 59-ը` Ստեփանաւան քաղաքներում: Մարզի 33 գիւղերում անօթեւան է 1 903 ընտանիք: 1988-2008թթ.-ի ընթացքում մարզում բնակարանով ապահովել է 14 601 անօթեւան ընտանիք, որից 11083 ընտանիք Վանաձոր, Սպիտակ, Ստեփանաւան քաղաքներում, 3 518-ը` գիւղերում: Ինչպէս Շիրակի մարզում, Լոռիում նույնպես իրականացուել են բնակարանային ապահովման ծրագրեր. 2005-2007թթ.-ին Լոռու մարզում ԲԳՎ ծրագրով բնակարան է ստացել 179 ընտանիք, իսկ գիւղերում 432 ընտանիքի համար կառուցուել են բնակելի տներ:
  -   Հասարակութիւն