ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ 123 ԱՆՈՒՆ<br /> ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ 123 ԱՆՈՒՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 05-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին պետպատվերի շրջանակում կհրատարակվի 123 անուն մանկական, գիտահանրամատչելի, հանրագիտարանային, հոբելյանական, թարգմանական եւ երաժշտագիտական գրականություն: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը Մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալությանը հատկացրել է 135 մլն 392 հազար դրամ (մոտ ԱՄՆ 437 հազար դոլար): Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գործակալության հրատարակչական բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանը, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ուշադրություն է դարձվելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող, ինչպես նաեւ երաժշտագիտական գրականությանը, քանի որ երկար տարիներ երաժշտական ուսումնական հաստատությունները զրկված են եղել նոտային եւ երաժշտության տեսության գրականությունից: Բացի դրանից, առանձին ենթածրագով կհրատարակվի սփյուռքահայ գրականություն, մասնավորապես ժամանակակից սփյուռքահայ արձակագիրների ստեղծագործությունները, ինչպես նաեւ Կոստան Զարյանի բանաստեղծական ժառանգությունը: Ս.Գեղամյանը հայտնեց, որ այս տարի կհրատարակվեն Վիլյամ Սարոյանի եւ Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին, Մինաս Ավետիսյանի, Մուշեղ Գալշոյանի, Հակոբ Կոջոյանի եւ Ռոմանոս Մելիքյանի հոբելյաններին նվիրված գրքեր եւ ալբոմներ: Միաժամանակ նշվեց, որ հայերենով, անգլերենով եւ ռուսերենով կհրատարակվեն «Իմ Հայաստան», «Շուշի», «Միջնադարյան հայկական մանրանկարչություն» եւ «Հայ կերպարվեստի պատմությունը 19-20-րդ դարերում» ալբոմները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play