Հայաստանը կհամագործակցի FRONTEX-ի հետ<br />


Հայաստանը կհամագործակցի FRONTEX-ի հետ

  • 24-03-2011 17:08:51   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 24-ին ընդունել է Եւրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական Գրահամ Լիզին եւ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ռիկ Վեյջերմանսին: Արթուր Բաղդասարյանի նախորդ տարվա նոյեմբերին Վարշավա կատարած այցի ընթացքում գործակալության գլխավոր տնօրենի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել համագործակցություն սկսել Հայաստանի եւ FRONTEX-ի միջեւ, որի արդյունքը պետք է լինի տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Գործակալությունը առանցքային դերակատարում ունի սահմանների կառավարման ինտեգրված մոդելի զարգացման գործում` ապահովելով Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունը, ինչպես նաեւ` նպաստելով երրորդ երկրների հետ համագործակցության զարգացման եւ միգրացիոն հոսքերի նպատակաուղղված կառավարման գործընթացներին: Գործակալությունը սերտ համագործակցում է Եվամիության եւ նրա արտաքին սահմանների անվտանգության համար պատասխանատու մարմինների հետ, մասնավորապես` Եվրոպոլի, մաքսային, ֆիտոսանիտարական եւ անասնապահական հսկողության, ներքին եւ սահմանային անվտանգության համար պատասխանատու իրավապահ մարմինների: Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա իրականացնել համատեղ օպերացիաներ եւ պիլոտային ծրագրեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը մեծ նշանակություն կունենա ԵՄ չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու, սերտիֆիկացված լաբորատորիաներ ձեւավորելու, ինչպես նաեւ` արհեստավարժ կադրեր պատրաստելու համար: Գործակալությունն արդեն համագործակցության երկկողմ համաձայնագրեր է կնքել ԵՄ անդամ 13 երկրների հետ, որոնք ներառված են Շենգենյան գոտում: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play