«ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» ՊԻԵՍԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՉԵԽ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ<br />


«ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» ՊԻԵՍԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՉԵԽ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

  • 09-10-2008 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայում բնակվող երիտասարդ ռեժիսոր Անդրան Աբրահամյանը մասնակցում է «Հայֆեստ» միջազգային 6-րդ երեւանյան փառատոնին` Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության բեմականացումով: 2001 թվականին հիմնադրված չեխական «Անէքսյուզդ» թատրոնում բեմադրված այս պիեսի պրեմիերան կկայանա Կամերային թատրոնում հոկտեմբերի 9-ին: 23-ամյա ռեժիսորի խոսքերով, թեեւ ներկայացման մեջ ներգավված դերասանները ազգությամբ չեխեր են, սակայն շատ լավ զգացել են Սարոյանի շունչն ու հոգին: Նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդ արվեստագետը նշեց, որ Սարոյանի այդ գործը ինքը թարգմանել է չեխերեն, ապա նոր` սկսել բեմադրել: «Ես շատ եմ սիրում Սարոյանի ստեղծագործությունները եւ կարդացել եմ գրեթե բոլոր գործերը: Սկզբում ուզում էի բեմադրել «Վագրը» պատմվածքը, սակայն հետո որոշեցի բեմադրել «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, քանի որ այդ երկու գործերը հեղինակը գրել է նույն ժամանակահատվածում` 30-ական թվականներին, եւ համահունչ են իրար»,- նշեց նա: Պիեսը բեմադրելուց հետո նա կապ է հաստատել Սարոյանի որդու` Արամի հետ` խնդրելով հեղինակային իրավունքի թույլտվություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play