«ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» ՊԻԵՍԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՉԵԽ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ<br />


«ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» ՊԻԵՍԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՉԵԽ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

  • 09-10-2008 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայում բնակուող երիտասարդ ռեժիսոր Անդրան Աբրահամեանը մասնակցում է «Հայֆեստ» միջազգային 6-րդ երեւանեան փառատօնին` Վ.Սարոեանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործութեան բեմականացումով: 2001 թուականին հիմնադրուած չեխական «Անէքսյուզդ» թատրոնում բեմադրուած այս պիեսի պրեմիերան կկայանայ Կամերային թատրոնում հոկտեմբերի 9-ին: 23-ամեայ ռեժիսորի խօսքերով, թէեւ ներկայացման մէջ ներգավված դերասանները ազգութեամբ չեխեր են, սակայն շատ լաւ զգացել են Սարոեանի շունչն ու հոգին: Նոյն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդ արուեստագէտը նշեց, որ Սարոեանի այդ գործը ինքը թարգմանել է չեխերեն, ապա նոր` սկսել բեմադրել: «Ես շատ եմ սիրում Սարոեանի ստեղծագործությունները եւ կարդացել եմ գրեթէ բոլոր գործերը: Սկզբում ուզում էի բեմադրել «Վագրը» պատմուածքը, սակայն յետոյ որոշեցի բեմադրել «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, քանի որ այդ երկու գործերը հեղինակը գրել է նոյն ժամանակահատուածում` 30-ական թուականներին, եւ համահունչ են իրար»,- նշեց նա: Պիեսը բեմադրելուց յետոյ նա կապ է հաստատել Սարոեանի որդու` Արամի հետ` խնդրելով հեղինակային իրաւունքի թույլտվություն:
  -   Մշակոյթ