ԺՈՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 7-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱՃԵՑ ՎԵՏԵՐԱՆ<br /> ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ԺՈՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 7-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱՃԵՑ ՎԵՏԵՐԱՆ
ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 03-10-2008 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Պերմում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի 17-րդ առաջնությունը, որին մասնակցեցին 25 երկրների 267 մարզիկներ: Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Հովհաննիսյանը (63 կգ, Վանաձոր) 7-րդ անգամ մասնակցեց առաջնությանը եւ 7-րդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա անցկացրեց 4 գոտեմարտ` հաջորդաբար հաղթելով Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի 2 պատվիրակներին: Բոլոր հանդիպումներում հայ վետերանի օգտին գրանցվեցին չոր հաշիվներ: Եզրափակիչում նա 5:0 հաշվով առավելության հասավ Սերգեյ Մոիսեեւի նկատմամբ (Ռուսաստան): Ժ.Հովհաննիսյանը 47 տարեկան է, նախկին ԽՍՀՄ առաջնությունների 5-ակի մրցանակակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն: ՀՀ վաստակավոր մարզիչն այսօր ղեկավարում է Վանաձորի ազատ ըմբշամարտի հավաքականը:
Նոյյան տապան  -   Սպորտ