ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԷԿ ԿԱՌՈՒՑԵԼ ՍԵՅՍՄԱՎՏԱՆԳ ՇՐՋԱՆՈՒՄ<br />


ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԷԿ ԿԱՌՈՒՑԵԼ ՍԵՅՍՄԱՎՏԱՆԳ ՇՐՋԱՆՈՒՄ

  • 23-07-2008 16:10:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանը մտադիր է ատոմային էլեկտրակայան կառուցել սեյսմավտանգ Սիչուանի նահանգում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով չինական ԶԼՄ-ներ: «Նրա (ԱԷԿ-ի) կառուցումը կսկսվի հենց որ ստացվի իշխանությունների թույլտվությունը: Շինարարության համար հինգ տարի կպահանջվի»,- China Daily թերթին հայտնել է ՉԺՀ միջուկային ֆիզիկայի ինստիտուտի ռեկտոր Չժաո Խուան: Նախագծի արժեքը 3,7 միլիարդ դոլար է: Մոտ 6 հազար մեգավատ հզորությամբ ԱԷԿ-ը կկառուցվի Սանբա ավանի մոտ: Փորձագետների տվյալներով, 30 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժը Սիչուանում չի վնասել ռեակտորի կառուցման համար հատկացված հրապարակը: Մայիսի 12-ին Սիչուանում տեղի ունեցավ 8,0 մագնիտուդի երկրաշարժ: Այն 69 հազար 197 մարդու կյանք խլեց, մինչ օրս անհետ կորած է համարվում ավելի քան 18 հազար մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային