«ՍԱՄՍՈՒՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
16-07-2008 19:44:00 | Կորեա | Միջազգային
ՍԵՈՒԼ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավկորեական «Սամսունգ»
ընկերության նախկին գլխավոր տնօրեն Լի Գոն Խին մեղավոր է ճանաչվել
հարկերի վճարումից խուսափելու մեջ եւ դատապարտվել երեք տարվա
պայմանական բանտարկության: Դրանից բացի, Սեուլի օկրուգային
դատարանը 66-ամյա Լի Գոն Խիին նշանակել է տուգանք 109 միլիոն
դոլարի չափով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մեղադրող կողմը պահանջում էր ավելի դաժան պատիժ` յոթ տարվա
բանտարկություն եւ 347 մլն. դոլարի տուգանք:
Լի Գոն Խին «Սամսունգը» գլխավորել է 20 տարի շարունակ եւ իր
պաշտոնը թողել է 2008 թվականի ապրիլին: Նա Հարավային Կորեայի
ամենահարուստ մարդկանցից մեկն է: