«ՍԱՄՍՈՒՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է<br /> ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


«ՍԱՄՍՈՒՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 16-07-2008 19:44:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւկորեական «Սամսունգ» ընկերութեան նախկին գլխաւոր տնօրէն Լի Գոն Խին մեղաւոր է ճանաչուել հարկերի վճարումից խուսափելու մէջ եւ դատապարտուել երեք տարուայ պայմանական բանտարկութեան: Դրանից բացի, Սեուլի օկրուգային դատարանը 66-ամեայ Լի Գոն Խիին նշանակել է տուգանք 109 միլիոն դոլարի չափով: Այս մասին հաղորդում է BBC-ն: Մեղադրող կողմը պահանջում էր աւելի դաժան պատիժ` եօթ տարուայ բանտարկութիւն եւ 347 մլն. դոլարի տուգանք: Լի Գոն Խին «Սամսունգը» գլխաւորել է 20 տարի շարունակ եւ իր պաշտօնը թողել է 2008 թուականի ապրիլին: Նա Հարաւային Կորեայի ամենահարուստ մարդկանցից մէկն է:
  -   Միջազգային