ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  • 11-07-2008 17:08:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի իշխանությունները Մոսկվայում բրիտանական դեսպանության աշխատակիցներից մեկին մեղադրում են լրտեսության մեջ: Մեղադրանքներ են առաջադրվել ներդրումների եւ առեւտրի գործակալության ղեկավար Քրիստոֆեր Բաուերսի դեմ: Ռուսական որոշ ԶԼՄ-ներ` վկայակոչելով հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, հաղորդել են, որ Քրիստոֆեր Բաուերսը, ենթադրաբար, բրիտանական հետախուզության բարձրաստիճան աշխատակից է եւ կասկածվում է լրտեսության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play