ԽՈՐՎԱԹԻԱՆ ԵՎ ԱԼԲԱՆԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ<br /> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ԽՈՐՎԱԹԻԱՆ ԵՎ ԱԼԲԱՆԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 09-07-2008 17:31:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խորվաթիան եւ Ալբանիան ստորագրել են ՆԱՏՕ ընդունվելու մասին արձանագրությունները: Դաշինքի կենտրոնակայանում հանդիսավոր արարողության ժամանակ փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարները` Լուլեզիմ Բաշան եւ Գորդոն Յանդրոկովիչը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մշտական խորհրդի անդամները` դաշինքի 26 պետությունների դեսպանները: Իրենց ելույթներում նախարարները հավաստիացրել են, որ իրենց պետությունները մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացները, որոնք «նրանց համար բացեցին ՆԱՏՕ-ի դռները», եւ «լրիվ ծավալով կատարել իրենց բոլոր նոր պարտավորությունները»: Դաշինքին անդամակցելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը կարեւոր է, բայց ՆԱՏՕ-ի թեկնածու պետության ընդունելության վերջին քայլը չէ: Այդ փաստաթղթերը պետք է վավերացվեն դաշինքի բոլոր երկրների կողմից եւ հանձնվեն ԱՄՆ-ին` որպես դաշինքի իրավաբանական ակտերի դեպոզիտար-երկրի:
Նոյյան տապան  -   Միջազգային