ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՈՐՍ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՈՐՍ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 02-07-2008 17:09:00   | Իսրայել  |  Միջազգային
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկության հետեւանքով զոհվել է չորս եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել մոտ 40 մարդ: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, անհայտ անձը տրակտորը կանխամտածված վարել է հետիոտների խմբի վրա, հարվածել ավտոբուսին եւ մի քանի մարդատար մեքենաների կենտրոնական ավտոբուսային կայարանի շրջանում ամենաբանուկ խաչմերուկներից մեկի մոտ: «Ոստիկանները շարժիչը շարքից հանելու անհաջող մի քանի փորձերից հետո կրակ են բացել վարորդի վրա եւ սպանել նրան»,- հայտնել են ոստիկանությունում:
Նոյյան տապան  -   Միջազգային