ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱՌՈՒ ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ<br /> Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱՌՈՒ ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ
Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

  • 30-05-2008 15:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միլանում եւ Մյունխենում իրար հաջորդեցին հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փուլերը: Հայաստանի լավագույն նշանառու Նորայր Բախտամյանը Իտալիայում 10մ մրցատարածությունում գրավեց 14-րդ (580 միավոր), իսկ 50 մետրում` 20-րդ տեղը (559 միավոր): Գերմանիայի մրցաշարում նա ցույց տվեց համապատասխանաբար 10-րդ (583) եւ 22-րդ (560 միավոր) արդյունքները: Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն ՀՀ հրաձգության ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին ասաց, որ արդյունքից չի դժգոհում, քանզի նախաօլիմպիական մրցաշարերը Բախտամյանի համար նախապատրաստական բնույթ են կրում: «Ամեն բան ընթանում է նախապես մշակված ծրագրի համապատասխան: Փորձարկվում, ճշգրտվում են մասնագիտական նուրբ տարրեր: Կարծում եմ, որ Բախտամյանը Պեկինի խաղերում ավելի բարձր միավորներ կվաստակի»,- ասաց Պետիկյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play