ՀԱՅՏՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԸ<br />


ՀԱՅՏՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԸ

  • 30-05-2008 14:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 30-ին հայ մտավորականությունը նշեց պատմագիտության, հայոց մտավոր կյանքի 20-րդ դարի երկրորդ կեսի ամենախոշոր դեմքերից մեկի` ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանի 100 ամյակը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունից, պատմաբան Աբգար Հովհաննիսյանի ուսումնասիրությունների մեջ մեծ տեղ է զբաղեցրել հայագիտության ուսումնասիրությունը: Նա 3 մենագրություն է նվիրել հայ ազատագրական շարժումներին` «Հովսեփ Էմին», «Ռուսաստանը եվ հայ ազատագրական շարժումները 18-րդ դարի 80-ական թվականներին» եվ «Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու հիմնախնդիրը»: Այս աշխատություններն այսօր էլ պահպանում են իրենց գիտական արժեքը: Աբգար Հովհաննիսյանը ճանաչված է նաեւ որպես հայտնի գիտակազմակերպիչ: 1938-1947թթ. Աբգար Հովհաննիսյանը զբաղեցրել է ԵՊՀ-ի պրոռեկտորի պաշտոնը, իսկ 1947-1953թթ. եղել է ՀԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը: Ավելի քան 10 տարի (1949-1960թթ.) վարել է Ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի եւ շուրջ քառորդ դար փոխպրեզիդենտի պաշտոները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play