ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊՈԴՈԼՍԿՈՒՄ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊՈԴՈԼՍԿՈՒՄ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 01-04-2008 18:23:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՊՈԴՈԼՍԿ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում մարտի 25-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը: Թիմը նախապատրաստվում է Իտալիայի Լիգնանո քաղաքում ապրիլի 13-20-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքին չի մասնակցում միայն Գեւորգ Դավթյանը: Նա մարզչական խորհրդի որոշմամբ անհատական ծրագրով է նախապատրաստվում «Պեկին 2008»-ին: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կներկայացնեն Արայիկ Միրզոյանը (69 կգ, Բաղրամյան), Տիգրան Գ. Մարտիրոսյանը (69 կգ, Գյումրի), Արա Խաչատրյանը (77 կգ, Գյումրի), Տիգրան Վ. Մարտիրոսյանը (85 կգ, Գյումրի), Վահրամ Գեւորգյանը (85 կգ, Վանաձոր), Էդգար Գեւորգյանը (94 կգ, Վանաձոր), Արթուր Բաբայանը (105 կգ, Վանաձոր) եւ Արտակ Մկրտչյանը (+105, Քասախ): Կանանց առաջնությանը կմասնակցեն Թեհմինե Կարապետյանը (53 կգ, Գյումրի), Լիանա Մանուկյանը (53 կգ, Քասախ), Աննա Գովելյանը (58 կգ, Գյումրի), Հեղինե Եփրեմյանը (58 կգ, Գյումրի), Մելինե Դալուզյանը (63 կգ, Գյումրի), Նազիկ Ավդալյանը (69 կգ, Գյումրի), Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ, Քասախ): Մինչ առաջնությունը Լիգնանոյում տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կոնգրեսը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play