ԶՈՀՎԵԼ Է ՇՎԵԴԱԿԱՆ ABBA ԼԵԳԵՆԴԱՐ ԽՄԲԻ ԵՐԱԺԻՇՏ ՕԼԱ ԲՐՈՒՆԿԵՐՏԸ
17-03-2008 16:00:00 | Իսպանիա | Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայում ողբերգական
ձեւով զոհվել է լեգենդար ABBA շվեդական խմբի երաժիշտ (հարվածային
գործիքներ) Օլա Բրունկերտը, երկուշաբթի հաղորդել է երկրի ազգային
ռադիոն:
62-ամյա երաժիշտի արյունոտված մարմինը գտել են Մայորկա կղզու
Բեթլեմ ամառանոցային ավանի իր տան մուտքի մոտ, որտեղ Բրունկերտը
մշտական ապրում էր վերջին տարիներին:
Ոստիկանությունը ենթադրում է, որ Բրունկերտը, ամենայն
հավանականությամբ, զոհվել է պատահականորեն, մահացու վերքեր
ստանալով տան ապակե դռան ընկնելու եւ փշրվելու հետեւանքով: Սակայն
չեն բացառվում նաեւ ողբերգության այլ վարկածներ: