ԶՈՀՎԵԼ Է ՇՎԵԴԱԿԱՆ ABBA ԼԵԳԵՆԴԱՐ ԽՄԲԻ ԵՐԱԺԻՇՏ ՕԼԱ ԲՐՈՒՆԿԵՐՏԸ<br />


ԶՈՀՎԵԼ Է ՇՎԵԴԱԿԱՆ ABBA ԼԵԳԵՆԴԱՐ ԽՄԲԻ ԵՐԱԺԻՇՏ ՕԼԱ ԲՐՈՒՆԿԵՐՏԸ

  • 17-03-2008 16:00:00   | Իսպանիա  |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայում ողբերգական ձեւով զոհվել է լեգենդար ABBA շվեդական խմբի երաժիշտ (հարվածային գործիքներ) Օլա Բրունկերտը, երկուշաբթի հաղորդել է երկրի ազգային ռադիոն: 62-ամյա երաժիշտի արյունոտված մարմինը գտել են Մայորկա կղզու Բեթլեմ ամառանոցային ավանի իր տան մուտքի մոտ, որտեղ Բրունկերտը մշտական ապրում էր վերջին տարիներին: Ոստիկանությունը ենթադրում է, որ Բրունկերտը, ամենայն հավանականությամբ, զոհվել է պատահականորեն, մահացու վերքեր ստանալով տան ապակե դռան ընկնելու եւ փշրվելու հետեւանքով: Սակայն չեն բացառվում նաեւ ողբերգության այլ վարկածներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play