ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆԵՐ

  • 14-03-2008 15:38:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում կանցակացվեն մի շարք միջազգային փառատոներ: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ ավանդույթի համաձայն աշնանը կկազմակերպվեն «Արմմոնո», «Հայֆեստ» թատերական փառատոները: Բացի դրանից, Ծաղկաձորում կանցկացվեն մնջախաղի, իսկ Դսեղում` «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոները: Ըստ Գ.Դուրգարյանի, կկազմակերպվի նաեւ իտալական ֆիլմերի փառատոն: Դասական երաժշտության սիրահարների համար Երեւանում կանցկացվեն «Ազգային պատկերասրահ» եւ «21-ի հեռանկարներ» փառատոները, որոնց կմասնակցեն աշխարհահռչակ հայ եւ օտարազգի երաժիշտներ: Նրա խոսքերով, այս տարի կկազմակերպվի նաեւ Առնո Բաբաջանյանի երգերի փառատոն: Նշվեց նաեւ, որ Հայաստանի տարբեր խմբեր իրենց հերթին կմասնակցեն արտերկրում անցկացվող միջազգային փառատոների: Մասնավորապես, Ստրասբուրգում կայանալիք «Ռոմանական ձայներ եւ ճանապարհ» փառատոնի շրջանակներում համերգով հանդես կգա Սբ. Գեղարդ վանքի երգչախումբը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play