ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆԵՐ
14-03-2008 15:38:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպէս նախորդ տարիներին,
այնպէս էլ այս տարի ՀՀ Մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ
Հայաստանում կանցակացվեն մի շարք միջազգային փառատոներ:
Նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Գայեանէ
Դուրգարեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ աւանդոյթի
համաձայն աշնանը կկազմակերպուեն «Արմմոնօ», «Հայֆեստ» թատերական
փառատոները: Բացի դրանից, Ծաղկաձորում կանցկացուեն մնջախաղի, իսկ
Դսեղում` «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների
միջազգային փառատոները:
Ըստ Գ.Դուրգարեանի, կկազմակերպուի նաեւ իտալական ֆիլմերի
փառատոն: Դասական երաժշտութեան սիրահարների համար Երեւանում
կանցկացուեն «Ազգային պատկերասրահ» եւ «21-ի հեռանկարներ»
փառատոները, որոնց կմասնակցեն աշխարհահռչակ հայ եւ օտարազգի
երաժիշտներ: Նրա խօսքերով, այս տարի կկազմակերպուի նաեւ Առնօ
Բաբաջանեանի երգերի փառատոն:
Նշուեց նաեւ, որ Հայաստանի տարբեր խմբեր իրենց հերթին
կմասնակցեն արտերկրում անցկացուող միջազգային փառատոների:
Մասնաւորապէս, Ստրասբուրգում կայանալիք «Ռոմանական ձայներ եւ
ճանապարհ» փառատոնի շրջանակներում համերգով հանդէս կգայ Սբ. Գեղարդ
վանքի երգչախումբը: