ԿԱՆԲԵՐԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիան երեքշաբթի
պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը, հաղորդում է Reuters
գործակալությունը:
«Ավստրալիան հարգում է Կոսովոյի ժողովրդի որոշումը»,-
երեքշաբթի հայտարարել Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Սթիվեն Սմիթը`
ավելացնելով, որ իր երկիրը «այժմ կփորձի դիվանագիտական
հարաբերություններ հաստատել» երկրամասի հետ:
«1990-ական թվականների վերջի կործանարար հակամարտության
ժամանակներից Կոսովոյի համար երկար եւ դժվարին եղավ խաղաղության
ճանապարհը»,- նկատել է Սթիվեն Սմիթը:
Նախօրեին աշխարհի մի շարք պետություններ, որոնց թվում ԱՄՆ-ը,
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, պաշտոնապես Կոսովոն ճանաչել են
որպես անկախ պետություն:
Ռուսաստանը, Չինաստանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի
շարք այլ անդամներ դեմ են արտահայտվում Կոսովոյի կողմից
անկախության միակողմանի հռչակմանը եւ Սերբիան ճանաչում են իր
ներկայիս սահմաններով, ներառյալ Կոսովոյի երկրամասի տարածքը: