ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

  • 19-02-2008 19:35:00   | Ավստրալիա  |  Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիան երեքշաբթի պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը, հաղորդում է Reuters գործակալությունը: «Ավստրալիան հարգում է Կոսովոյի ժողովրդի որոշումը»,- երեքշաբթի հայտարարել Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Սթիվեն Սմիթը` ավելացնելով, որ իր երկիրը «այժմ կփորձի դիվանագիտական հարաբերություններ հաստատել» երկրամասի հետ: «1990-ական թվականների վերջի կործանարար հակամարտության ժամանակներից Կոսովոյի համար երկար եւ դժվարին եղավ խաղաղության ճանապարհը»,- նկատել է Սթիվեն Սմիթը: Նախօրեին աշխարհի մի շարք պետություններ, որոնց թվում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, պաշտոնապես Կոսովոն ճանաչել են որպես անկախ պետություն: Ռուսաստանը, Չինաստանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք այլ անդամներ դեմ են արտահայտվում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակմանը եւ Սերբիան ճանաչում են իր ներկայիս սահմաններով, ներառյալ Կոսովոյի երկրամասի տարածքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play