ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԵՐԿՐԻ<br /> ԲՆԻԿ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ<br />


ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԵՐԿՐԻ
ԲՆԻԿ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ

  • 13-02-2008 16:45:00   | Ավստրալիա  |  Միջազգային
ՍԻԴՆԵՅ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիայի վարչապետ Քեւին Ռադդը ներողամտություն է հայցել երկրի բնիկ բնակչությունից «մեծագույն աղետների եւ վիրավորանքների» համար, որ պատճառվել է անցած տարիների քաղաքականության ընթացքում: Այս հայտարարությամբ նա հանդես է եկել խորհրդարանի նիստում: Տեղի աբորիգեններին, որպես «այսօր գոյություն ունեցող քաղաքակրթություններից ամենահնին», ուղղված իր խոսքում Ռադդը խոստովանել է, որ նրանց մի ամբողջ սերնդի պատճառվել է «խոր ցավ, տառապանքներ եւ կորուստներ»: «Նախ եւ առաջ, մենք հաշվարկում ենք, որ մարդիկ ոչ միայն կկարողանան ապաքինել իրենց հոգեկան վերքերը, այլեւ առաջ շարժվել լուծելով խնդիրները, որոնք մինչեւ հիմա հետապնդում են աբորիգեններին»,- ընդգծել է Ռադդը: Նախարարների կաբինետի ղեկավարը ցանկություն է հայտնել մայրցամաքի բնիկ բնակչությանը դարձնելու ավստրալական հասարակության իրավահավասար անդամներ եւ նրանց դուրս բերելու «մեկուսացածության վիճակից»: Իր խոսքում Ռադդը նշել է, որ «այսօրվա դրությամբ «սպիտակ» եւ «սեւ» բնակչության միջեւ փոխհարաբերությունների խնդրի լուծումը կառավարության առաջնահերթ խնդիրն է, որը բոլոր ջանքերը կգործադրի խաղաղության եւ քաղաքացիական համաձայնության հասնելու համար»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play