ԱՈՒՍՏՐԱԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԵՐԿՐԻ
ԲՆԻԿ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻՑ
13-02-2008 16:45:00 | | Միջազգային
ՍԻԴՆԵՅ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայի վարչապետ
Քեւին Ռադդը ներողամտություն է հայցել երկրի բնիկ բնակչութիւնից
«մեծագոյն աղէտների եւ վիրաւորանքների» համար, որ պատճառուել է
անցած տարիների քաղաքականութեան ընթացքում: Այս յայտարարութեամբ նա
հանդէս է եկել խորհրդարանի նիստում:
Տեղի աբորիգեններին, որպէս «այսօր գոյութիւն ունեցող
քաղաքակրթություններից ամենահնին», ուղղուած իր խօսքում Ռադդը
խօստովանել է, որ նրանց մի ամբողջ սերնդի պատճառուել է «խոր ցաւ,
տառապանքներ եւ կորուստներ»: «Նախ եւ առաջ, մենք հաշուարկում ենք,
որ մարդիկ ոչ միայն կկարողանան ապաքինել իրենց հոգեկան վէրքերը,
այլեւ առաջ շարժուել լուծելով խնդիրները, որոնք մինչեւ հիմա
հետապնդում են աբորիգեններին»,- ընդգծել է Ռադդը:
Նախարարների կաբինետի ղեկավարը ցանկութիւն է յայտնել
մայրցամաքի բնիկ բնակչութեանը դարձնելու աուստրալական հասարակութեան
իրաւահաւասար անդամներ եւ նրանց դուրս բերելու «մեկուսացածության
վիճակից»: Իր խօսքում Ռադդը նշել է, որ «այսօրուայ դրութեամբ
«սպիտակ» եւ «սեւ» բնակչութեան միջեւ փոխհարաբերությունների խնդրի
լուծումը կառավարութեան առաջնահերթ խնդիրն է, որը բոլոր ջանքերը
կգործադրի խաղաղութեան եւ քաղաքացիական համաձայնութեան հասնելու
համար»: