ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ<br /> ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻՆ<br />


ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻՆ

  • 04-02-2008 17:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մշակութային արժեքների պահպանության վիճակը համահունչ է երկրի ներկա վիճակին: Այսպես բնութագրեց իր պատասխանատվության ոլորտը ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Արմենակ Խաչատրյանը փետրվարի 4-ին «Ուրբաթ» ակումբում: Նրա խոսքերով, մշակութային արժեքների պահպանության խնդիրները «պահպանողական» բնույթ ունեն: «Տարիներ շարունակ այդ ոլորտի մասնագետները, որոնք նվիրյալներ են, փորձել են հնարավորինս ապահովել երկրից ժամանակավոր արտահանվող յուրաքանչյուր արժեքավոր նմուշի վերադարձը»: Ներկայումս Հայաստանի պետական 67 պահոցներում պահպանվում են 6 մլն շարժական մշակութային արժեքներ` նկարներ, քանդակներ, կիրառական արվեստի նմուշներ, լուսանկարներ, գրքեր եւ այլն: Խաչատրյանի գնահատմամբ, 2004 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքը 1994 թ. համեմատ շատ ազատականցված է: Նախկին օրենքը շատ կոշտ էր, ուներ բազում թերություններ, «խոչընդոտում էր քաղաքացիների գործողություններին»: Ներկայումս անհատ քաղաքցիները կարող են երկրից դուրս տանել իրենց պատկանող մինչեւ 50 տարվա հնության ցանկացած արժեք, եթե այն ստորագրված է հեղինակի կողմից: Ա.Խաչատրյանը այս ոլորտում առկա ամենակարեւոր խնդիրը համարեց փորձագետների եւ փորձագիտական լաբորատորիաների պակասը: «Ներկայումս փորձագիտական քննությունը կատարվում է միայն վիզուալ զննման եղանակով»,- ընդգծեց նա: Ա.Խաչատրյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման տարիներին չի գրանցվել դեպք երբ ժամանակավորապես արտահանված մշակութային արժեքները չվերադարձվեն: Նա տեղեկացրեց, որ Հայաստանից չի կարելի արտահանել 19 շարժական ցուցանմուշ, որոնք ընդգրկված են հատուկ պահպանվող ցուցանմուշների ցանկում. դրանցից 3-ը գտնվում են Հայաստանի պատմության թանգարանում եւ 16` Մատենադրանում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play