ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՎԵՅԿ ԱՆ<br /> ԶԵԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՎԵՅԿ ԱՆ
ԶԵԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 28-01-2008 17:50:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 27-ին Վեյկ ան Զեեում ավարտվեց «Կորուս» անվանումով շախմատի միջազգային փառատոնը: Գլխավոր մրցաշարում Լեւոն Արոնյանը 13 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ 2-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց: Նույնքան միավորով 2-րդ տեղը գրավեց ավելի ցածր գործակիցներ ունեղոց Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Եռյակը եզրափակեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` 7,5 միավորով: «Բ» խմբում Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) 13 հնարավորից վաստակեց 9,5 միավոր եւ միանձնյա ճանաչվեց խմբի հաղթող: Նա իրավունք ստացավ հաջորդ տարի առաջին անգամ մասնակցելու գլխավոր մրցաշարին: Նույն խմբում Գաբրիել Սարգսյանը գրավեց 12-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play