ԱՅՍ ՏԱՐԻ «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ-Ն 10%-ՈՎ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է<br /> ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ <br />


ԱՅՍ ՏԱՐԻ «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ-Ն 10%-ՈՎ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է
ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 21-11-2007 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ. հունվար-հոկտեմբերին «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն թողարկել է «Կիլիկիա» ապրանքանիշով 630 հազար դեկալիտր գարեջուր, ինչը մոտ 10%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Բացի դրանից, նշված ժամանակահատվածում ընկերությունում արտադրվել են 10 տեսակի բնական հյութեր եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, ինչը 2006թ. հունվար-հոկտեմբերի համեմատ ավելի է, համապատասխանաբար, 12 եւ 7 տոկոսով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ընկերության փոխտնօրեն Արմեն Հայրյանը, Հայաստանի գարեջրագործության պատմության մեջ առաջին անգամ ընկերությունն այս տարի արտադրել է թիթեղյա տարաներով գարեջուր, իսկ մինչեւ Ամանոր նախատեսում է թողարկել 0,5 լիտր տարողությամբ թիթեղյա տարաներով գարեջուր եւ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ: Ա.Հայրյանի խոսքերով, ներքին շուկայի 60%-ը զբաղեցնող «Կիլիկա» գարեջուրն արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան եւ Վրաստան: Ըստ նրա, կան պայմանավորվածություններ հայկական գարեջուրը այլ երկրներ արտահանելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play