ԼԻԲԱՆԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԼԻԲԱՆԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  • 20-11-2007 20:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 20-ին զրույց է ունեցել լիբանանյան «Ալ-Մուստակբալ» շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպումը կայացել է ռուսական պետության ղեկավարի Նովո-Օգարեւոյի նստավայրում: «Անկախության օրվա նախաշեմին շնորհավորում եմ Ձեզ եւ Լիբանանի ողջ ժողովրդին, մաղթում եմ ձեզ խաղաղություն, բարօրություն եւ համաձայնություն»,- ասել է Պուտինը` սկսելով հանդիպումը: «Դուք գիտեք, թե որքան ուշադրությամբ ենք մենք հետեւում ձեր երկրի իրադրությանը»,- ավելացրել է ՌԴ նախագահը: Սաադ Հարիրին նշել է, որ Մոսկվա է եկել «Լիբանանի համար պատմական պահի»: «Շնորհիվ, այդ թվում, Ձեր անձնական ջանքերի, Ռուսաստանը միշտ եղել է Լիբանանի կողքին նրա համար ամենադժվար ժամանակներում: Եվ այսօր եւս մենք զգում ենք Ռուսաստանի օգնության կարիքը հաղթահարելու ճգնաժամը, որ ապրում է մեր երկիրը»,- հայտարարել է Հարիրին: Նոյեմբերի 24-ին լրանում է Լիբանանի ներկայիս նախագահ Էմիլ Լահուդի լիազորությունների ժամկետը, եւ, ըստ փորձագետների, երկրում երկիշխանություն առաջանալու սպառնալիքը կարող է իրականություն դառնալ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play