ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
16-11-2007 19:25:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի անվտանգության
եւ համագործակցության կազմակերպությունը հրաժարվել է դիտորդներ
ուղարկել 2008թ. դեկտեմբերի 2-ին կայանալիք ՌԴ Պետդումայի
ընտրությունների ընթացքին հետեւելու համար:
Այդ առնչությամբ տարածված ԵԱՀԿ հայտարարության մեջ նշվում է,
որ «ռուսական կողմը ուշացրել է մուտքի վիզաների տրամադրումը,
մտցրել սահմանափակումներ»: «Չնայած կազմակերպության փորձագետների
եւ դիտորդների համար Ռուսաստանի մուտքի վիզաներ ստանալու անընդմեջ
փորձերին մեզ այդ հարցում մերժեցին»,- նշվում է հայտարարության
մեջ:
Ռուսաստանի ԿԸՀ-ում այդ քայլը անվանել են «դեմարշ»:
«Մենք չենք դրամատիկացնում ԵԱՀԿ ընդունած որոշումը:
Ընտրությունները կկայանան եւ կվկայեն Ռուսաստանում
ժողովրդավարության ամրապնդման մասին»,- այդ հաղորդմանը արձագանքել
է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կամինինը:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15
հայտարարել էր, որ «վիզաները կտրամադրվեն ժամանակին, որպեսզի
դիտորդները կարողանան գալ Ռուսաստան, տեղավորվել եւ կատարել իրենց
առաքելությունը»: