ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՈՒԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ<br /> ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՈՒԵԼ Է ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 16-11-2007 19:25:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը հրաժարուել է դիտորդներ ուղարկել 2008թ. դեկտեմբերի 2-ին կայանալիք ՌԴ Պետդումայի ընտրութիւնների ընթացքին հետեւելու համար: Այդ առնչութեամբ տարածուած ԵԱՀԿ յայտարարութեյան մէջ նշւում է, որ «ռուսական կողմը ուշացրել է մուտքի վիզաների տրամադրումը, մտցրել սահմանափակումներ»: «Չնայած կազմակերպութեան փորձագէտների եւ դիտորդների համար Ռուսաստանի մուտքի վիզաներ ստանալու անընդմէջ փորձերին մեզ այդ հարցում մերժեցին»,- նշւում է յայտարարութեյան մէջ: Ռուսաստանի ԿԸՀ-ում այդ քայլը անուանել են «դեմարշ»: «Մենք չենք դրամատիկացնում ԵԱՀԿ ընդունած որոշումը: Ընտրութիւնները կկայանան եւ կվկայեն Ռուսաստանում ժողովրդավարութեան ամրապնդման մասին»,- այդ հաղորդմանը արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Կամինինը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15 յայտարարել էր, որ «վիզաները կտրամադրուեն ժամանակին, որպէսզի դիտորդները կարողանան գալ Ռուսաստան, տեղաւորուել եւ կատարել իրենց առաքելութիւնը»:
  -   Միջազգային