ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ<br />


ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ

  • 16-11-2007 17:25:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Բենազիր Բհուտոն ազատ է արձակվել տնային կալանքից, հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները: «Կառավարությունը ետ է վերցրել Բհուտոյի կալանքի օրդերը: Այս պահից նա ազատ է եւ կարող է գնալ ուր կամենա»,- հայտարարել է Լահոր քաղաքի ոստիկանապետը: Ընդդիմության առաջնորդ, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն տնային կալանքի տակ էր գտնվում նոյեմբերի 9-ից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play