ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ<br /> «ԲՋՆԻ» ԳՈՐԾԱՐԱՆԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԵՎ ԿԱՊԱՐԱԿՆՔՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ<br />


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ
«ԲՋՆԻ» ԳՈՐԾԱՐԱՆԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԵՎ ԿԱՊԱՐԱԿՆՔՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ

  • 14-11-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի` 6-րդ, վարչության աշխատակիցները «Բջնի» հանքային ջրերի գործարանից առգրավված եւ կապարակնքված համակարգիչները բացում են առանց գործարանի ներկայացուցչի: «Սիլ Կոնցեռն»-ի գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին, որ ըստ իրենց տեղեկությունների համակարգիչների մեջ գրանցում են կեղծ տեղեկություններ` Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում «Բջնի» հանքային ջրի ստացման եւ վաճառքի մասին: Հիշեցնենք, որ նույն վարչության աշխատակիցները նոյեմբերի 5-ին «Բջնի»-ի գործարանի առգրավել էին ոչ միայն համակարգիչները, այլ նաեւ գրանցամատյանները, ինչի պատճառով գործարանը մինչ օրս չի աշխատում: Իսկ Երեւանի մի շարք խանութներում անցկացվել են ստուգումներ կապված «Բջնի» հանքային ջրի մատակարարումների հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն